Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր՝ «Միլան»-ից հնարավոր տեղափոխության մասին: Ալեգրին անդրադարձել է Պեպ Գվարդիոլային, որը համարվում է «Միլան»-ի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուներից մեկը:
«Գվարդիո՞լա. դա իմ խնդիրը չէ: Ես պետք է կենտրանանամ առաջիկա խաղի վրա: Չեմ ուզում ու իրավունք չունեմ խոսելու այն մասին, թե ով կգլխավորի «Միլան»-ը մյուս տարի: Դա ինձնից չէ կախված»,- ասել է Ալեգրին:


































