Անցած գիշեր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի արվարձաններից մեկի կարի ֆաբրիկայում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 121-ի: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով հակահրդեհային ծառայության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին:
Հրդեհը բռնկվել էր Աշուլիա արդյունաբերական շրջանի կարի ֆաբրիկայի 9 հարկանի շենքի առաջին հարկում: Կրակն արագորեն տարածվել է ողջ շենքում՝ ստիպելով մարդկանց դուրս նետվել պատուհաններից: Հրշեջներից մոտ 5 ժամ է պահանջվել հրդեհը լիովին մարելու համար:
Ինչպես հաղորդել են Բանգլադեշի ոստիկանության ներկայացուցիչները՝ ողբերգության զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:









































