Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայաստանում կազմակերպվող դրամահավաքները որևէ գործնական արդյունք չեն ունենում. Բ. Էստուկյան

Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև բախումը չափազանց բարդ իրողություն է: Հայաստանը կանգնած է սփյուռքի կարևոր կենտրոն կորցնելու վտանգի առջև, բայց սիրիահայերի խնդիրները լուծելու ՀՀ ձեռնարկած քայլերն ու միջոցառումները քիչ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ անցկացված «Հայաստան» համահայկական հիմանդրամի 15-րդ հեռուստամարաթոնին, որի ժամանակ հավաքագրված գումարից մաս է հատկացվելու նաև սիրիահայերի աջակցությանը:

Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ Թուրքիայում ևս զանազան նախաձեռնություններ, դրամահավաքներ են կազմակերպվում՝ հաջակցություն սիրիահայերի: «Ստամբուլում Հայաստան եկող սիրիահայերի համար ձմեռային հագուստ է հավաքագրվում, աշխատանքներ են իրականացվում: Սփյուռքի կարևորագույն համայնքի համար ծանր ճգնաժամային վիճակ է, միշտ կապի մեջ ենք, անընդհատ տեղեկություններ են գալիս այն մասին, որ համայնքը քայքայվում է»,- ասաց Էստուկյանը շարունակելով, որ մինչև այսօր ՀՀ-ում կազմակերպված համագումարները, դրամահավաքները գործնական արդյունք չեն ունենում, այլ զբոսաշրջային միջոցառումներ են, որոնք առավել լավ կազմակերպման դեպքում կարող էին ճգնաժամին դիմակայելու լավ տարբերակ դառնալ: Ըստ նրա՝ նույնիսկ սիրիահայերի աջակցության միտքն այս տարի շեշտակիորեն չի բարձացրել հետաքրքրությունը դրամահավաքի հանդեպ, քանի որ դա գործնական բնույթ չի կրում, նաև Հայաստանում լավ չեն պատկերացնում, թե սիրիահայերն ինչ խնդիրների առջև են կանգնած:

«Հայաստանը պետք է Հալեպում ակտիվ ներկայություն ունենար ամենատարբեր մակարդակներով: Սփյուռքի նախարարն անձամբ պետք է Հալեպ գնար, աշխատանքային մեկ շաբաթ անցկացներ, հասկանար, թե ինչ էր պետք և ինչ պետք չէր: ԱԳՆ հրամանով բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղակալները պետք է լինեին Հալեպում, նույնը՝ ավանդական կուսակցությունները, ներկա իշխող կուսակցությունները»,- կարծիք հայտնեց Բագրատ Էստուկյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անցկացված ամենամյա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Հանգանակված գումարը պետք է հատկացվի Ղարաբաղի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության խնդիրների լուծմանը: Սակայն ստացված գումարը նախորդ տարի հանգանակված գումարից քիչ է ավելի, որից պետք է բաժին ստանան նաև սիրիահայերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում