Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում բացատրել է, թե ժամանակին ինչու չի ընտրել մնալ «Ինտեր»-ում մադրիդյան ակումբ տեղափոխվելու փոխարեն:
Պորտուգալացու խոսքով՝ իսպանական ակումբը շատ կարևոր նշանակություն ունի իր կարիերայի համար:
«Երբ ես ևս մեկ անգամ առաջարկ ստացա Մադրիդի «Ռեալ»-ից, մտածեցի, որ առանց այս ակումբի իմ կարիերան թերի է լինելու: Դա արդեն երրորդ առաջարկն էր «Ռեալ»-ի կողմից: Մինչև այդ ես առաջարկ ընդունելու հնարավորություն չունեի»,- ասել է Մոուրինյոն:
Չնայած այս հանգամանքին՝ Մոուրինյոն ընդգծել է, որ չափազանց շատ է սիրում «Ինտեր»-ը:








































