Քաղաքաշինության ոլորտի խայտառակ չարաշահումների հետ կապված, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում հանրությանը կներկայացվեն աղաղակող փաստեր` ավելի լուրջ, քան Հանրային գրադարանի դեպքն էր:
Ըստ թերթի աղբյուրի, ֆինանսների նախարարությունն ավելի քան 14 օբյեկտներում ստուգումներ է իրականացրել և չարաշահումներ, խախտումներ ու թերություններ հայտնաբերել: Դրանք հիմնականում կրթական և մշակութային օջախներ են: Հիշեցնենք, որ այս ժամանակահատվածում գերատեսչությունը ղեկավարում էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը:






































