Գերմանիայի խորհրդարանը` Բունդեսթագը, հաստատել է 2013 թվականի դաշնային բյուջեն: 312 պատգամավորներ, որոնց մեծ մասը իշխող կոալիցիայից է, հանդես են եկել ի պաշտպանություն բյուջեի։ Նախագիծն ընդունելուն դեմ է քվեարկել 258 պատգամավոր։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
Հաջորդ տարվա բյուջեի ծավալը 302 միլիարդ եվրո է: Դեֆիցիտը կկազմի 17.1 միլիարդ եվրո: 2013 թ. բյուջեն 11 միլիարդ եվրոյով քիչ կլինի այս տարվա բյուջեից:
Հատկացումների մեծ ծավալը` 118.7 միլիարդ եվրո, կտրամադրվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ամենաքիչ հատկացումներն արվել են արդարադատության նախարարությանը, որը կստանա 606.8 միլիոն եվրո:








































