Օդաչու-հրահանգիչ 39-ամյա Ստյուարտ Բլեկը որոշել է զարմացնել իր ընկերուհուն` յուրօրինակ ձևով ամուսնության առաջարկ անելով: Դրա համար նա դիմել է իր ֆերմեր ընկերոջ օգնությանը, ով անմիջապես համաձայնել է օգել:
Օդաչուն իր ընկերուհուն խոսք էր տվել թռիչքային դաս անցկացնել և այդ դասին նա պատրաստվել էր մի քանի շաբաթ առաջ: Ստյուարտը իր ընկերոջ ֆերմայի տարածքում հատուկ տեխնիկայի միջոցով վարելով արտը՝ գրել է «Ամուսնացի՛ր ինձ հետ»: Յուրաքանչյուր տառն ունեցել է 7 մ բարձրություն:
37-ամյա Անեթը պատմում է, որ դա իր առաջին թռիչքն էր, և ինքը նստել էր ղեկի մոտ, այդ պատճառով շատ նյարդային էր: Երբ զույգը բարձրացել է 150 մ բարձրության վրա, Ստյուարտը խնդրել է ընկերուհուն ներքև նայել.
-Տեսնելով երանելի բառերը՝ ես ինձ կորցրել էի երջանկությունից,- խոստովանել է բրիտանուհին,- շրջվելով դեպի սիրելիս՝ ես նկատեցի, որ նա ձեռքին բռնել է ադամանդե մատանին: Այս ամենից հետո ես չէի կարող մերժել:
Զույգը ծանոթացել էր 2011 թ. Facebook-ի միջոցով:









































