Որոշ ժամանակ ամերիկյան շոու-բիզնեսի հայտնի ներակայացուցիչ Փերիս Հիլթոնի մասին քիչ էր խոսվում, քանի որ այժմ հայտնվել են բազմաթիվ նոր աստղեր, որոնք պատրաստ են ցնցել հանդիսատեսին:
Այնուամենայնիվ, Փերիսը իրեն հավատարիմ է մնում և շարունակում է ցնցել հասարակությանը: Օրինակ՝ օրերս Հիլթոնը հայտարարել է, որ հագուստի և աքսեսուարների իր սեփական խանութ-սրահը Մեքքայում, այնտեղ, որտեղ կանանց կենսակերպը նկատելիորեն տարբերվում է արևմուտքի կանանց վարած կյանքից:
Փերիսը որոշել է բացել խանութ-սրահ, որտեղ ներկայացված բոլոր իրերը բացառիկ են: Աստղը կարծում է, որ Մեքքայում նորաձև հագուստը և աքսեսուարները կվաճառվեն, քանի որ աշխարհի բոլոր կանայք սիրում ենք գեղեցիկ իրեր: Բնական է, որ ճանաչված աստղի քայլը դժգոհություն է առաջացրել տեղացիների մոտ, ովքեր կարծում են, որ նոր խանութ-սրահը իրենց աշխարհի համար անընդունելի է: Սաուդյան Արաբիայի բազմաթիվ կանայք ևս չեն պաշտպանել Հիլթոնի այս նախաձեռնությունը, քանի որ չեն ընդունում նաև նրան` առաջին հերթին վերջինիս ազատ պահվածքի համար: Ամեն դեպքում Հիլթոնը այնքան հիմար չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ճանաչված աստղը խանութ-սրահ չէր բացի այնտեղ, որտեղ գնորդներ չէին լինի:






































