Փոփ-երգչուհի Ռիհաննան ամերիկյան №1 աղյուսակում երգերի թվով հավասարվել է Մադոննային։ Այս շաբաթ երգչուհու Diamonds նոր երգը գլխավորել է Billboard Hot 100-ը՝ դառնալով թվով 12-րդը, որը հասել է հիթ-շքերթի գագաթին:
Եվ եթե Մադոննային դրա համար 30 տարի անհրաժեշտ եղավ, ապա Ռիհաննան դրան հասավ ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ յոթ տարում:
Այս պահին ամերիկայի շոու-բիզնեսի պատմության մեջ Մադոննան և Ռիհաննան «ամենահաջողակ երգերի» թվով ցուցակում չորրորդ տեղն են կիսում: Նրանցից առաջ են միայն Մայքլ Ջեքսոնը, Մրայա Քերին և The Beatles-ը:
Հիշեցնենք, որ Diamonds-ը Ռիհաննայի Unapologetic ալբոմից առաջին երգն էր, որի շնորհանդեսը կայացավ նոյեմբերի 19-ին: Սկավառակի վրա աշխատել են Քրիս Բրաունը, Միկի Էկկոն, Էմինեմը և Լաբրիթը:









































