Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ Էգեյան ծովում փրկել են 140 մարդու, ովքեր փորձել են ապօրինաբար ներխուժել երկիր: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի առափնյա ծառայությանը:
Այն բանից հետո, երբ ներգաղթյալների նավը վթարվել է, առափնյա ծառայությունը նրանց օգնության է հասել հունական Հռոդոս և Կարպատոս կղզիների միջև: Փրկարարական օպերացիայում գործի են դրվել 9 բեռնատար նավեր և ջերմանավեր, հածանավ և ուղղաթիռ:
Փրկվածների քաղաքացիության մասին չի հաղորդվում: Նրանք բոլորը տեղափոխվել են Հռոդոս: