Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հուլիսի 2-ին անցկացնել նախկինում ծրագրված հանդիպումը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
Հաղորդվում է, որ ռուս գործընկերն աջակցել է այդ առաջարկը:
Արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին հունիսի 30-ին պայմանավորվել էին Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները քառակողմ հեռախոսազրույցում:
Հանդիպմանը 4 երկրների ներկայացուցիչները պետք է լրամշակեն հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերը, ինչպիսին է, օրինակ, անջատողականների և Կիևի միջև խորհրդակցությունների երրորդ ռաունդի կազմակերպումը: