Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է անհրաժեշտ գումարը հատկացնել նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումներ ունենալու համար:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական մամուլը, լոնդոնյան թիմի ուշադրության կենտրում երեք ֆուտբոլիստ կա: Խոսքը վերաբերում է Ռադամել Ֆալկաոյին, Էդինսոն Կավանիին ու Ջեյմս Ռոդրիգեսին:
Այս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ավելի քան 35 միլիոն ֆունտ է:






































