Angry Birds ըմպելիքը Ֆինլանդիայում իր հանրահայտությամբ առաջ է անցել Coca-Cola-ից և Pepsi-ից: Այս մասին հաղորդում է համանուն խաղը ստեղծած Rovio ըկերության թոփ մենեջեր Փիթեր Վեստերբակը:
Նրա խոսքերով՝ ըմպելիքը շուտով կսկսի մատակարարվել Ավստրալիա և Նոր Զելանդիա: Այն առանձնանում է խնձորի նրբահամով:
Ըմպելիքն Angry Birds «կայսրության» վերջին հաջողությունն է: Բրենդն ընդլայնում է իր գործուենությունը տարբեր ուղղություններով: Rovio ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է բրենդը դարձնել Դիսնեյից ավելի հայտնի, անգամ դարձնել ամենահայտնի ժամանցային ապրանքանիշն աշխարհում:
Այն արդեն աչքի է ընկնում սննդի և ըմպելիքների արտադրական գծով, թեմատիկ այգիներով:









































