FEMEN միջազգային շարժման ակտիվիստուհիները գրավել են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Copacabana Palace-ի մայրուղին, ի նշան բողոքի Բրազիլիան «հասարակաց տուն» վերածելու դեմ, հաղորդում է Life News-ը:
Մինչև գոտկատեղ մերկ աղջիկների ձեռքերին եղել են պաստառներ` «Բրազիլացի կանանց կարելի է գնել այստեղ», «Բրազիլացի աղջիկներ` 50 դոլար» գրառումներով: Այս կերպ աղջիկներն իրենց բողոքն են արտահայտել Բրազիլիայում սեքս-արդյունաբերության բարգավաճման դեմ:
Շարժման ակտիվիստուհիները պնդում են, որ լատինաամերիկյան երկրները վերածվում են համաշխարհային նշանակության «սեքս-ֆասթֆուդի», իսկ Բրազիլիայի սեքս-արդյունաբերությունը ուղղություն է վերցրել է դեպի ֆուտբոլի աշխարհի առաջնություն:
Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները կիսամերկ աղջիկներին հանձնել են ոստիկանությանը:









































