Հնդկաստանի բանակը բարեհաջող փորձարկել է բալիստիկ թիրախների կանխազարկ հրթիռ,- հաղորդում է IANS գործակալությունը:
AAD կանխազարկ հրթիռ արձակվել է ուրբաթ առավոտյան Ուիլեր կղզու զինավարժարանից, որը տեղակայված է Բենգալյան ծոցում՝ Օրիսա արևելյան նահանգի ափերի մոտ: Չի հաղորդվում, սակայն, թե ինչ հրթիռ է որպես թիրախ ծառայել:
Հնդիկ մասնագետներն աշխատում են հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի վրա, որի մի մասը պետք է դառնան կանխազարկ հրթիռները:







































