NPD DisplaySearch-ի վերլուծաբանները կարծում են, որ «սև ուրբաթը» կդառնա պլանշետային համակարգիչների վաճառքի կատալիզատոր:
Շնորհիվ սկսված նախատոնական վաճառքների սեզոնի՝ պլանշետների առաքումը Հյուսիսային Ամերիկա ընթացիկ տարում զգալիորեն կանցնի նոթբուքերին: Նախնական գնահատմամբ՝ հոկտեմբերից դեկտեմբեր համապատասխան տարածաշրջանում իրականացվելու է գրեթե 21.5 մլն պլանշետներ և 14.6 մլն ավանդական լափթոփեր ու նեթբուքեր:
2013 թվին այդ միտումը կպահպանվի: NPD DisplaySearch-ը համարում է, որ Հյուսիսային Ամերիկայում կգնեն 80 մլն պլանշետներ և 63,8 մլն նոթբուքեր:
Համաշխարհային մասշտաբով, ինչպես սպասվում է, պլանշեթները ավելի հայտնի կդառնան սովորական համակարգիչներից 2015 թ.:
Ավելի վաղ հաղորդում էին, որ անձնական համակարգիչների ժամանակաշրջանը ավարտվում է, քանի որ թե՛ օգտատերերը, թե՛ բիզնեսը նախընտրում է այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են սմարթֆոնները և պլանշետները:









































