Կիպրոսի կառավարությանը հաջողվել է համաձայնության հասնել վարկատուների «եռյակի»՝ (ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկի,Արժույթի միջազային հիմնադրամ): Այս մասին հաղորդում է USA Today-ը՝ վկայակոչելով Կիպրոսի պետական լրատվական գործակալությունը:
Կիպրոսը և բանակցություններում նրա գործընկերները մինչև վերջին պահը չեն կարողացել համաձայնեցնել մի շարք եկամտաբեր ընկերությունների ազգայնացման և կենսաթոշակային ապահովման համակարգում կառավարության մասնակցության հարցը:
Ավելի վաղ Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարդին նշել էր այն գումարի չափը, որն անհրաժեշտ է իր երկրին: Խոսքը 17 մլրդ եվրոյի մասին է, որը գրեթե հավասար է Կիպրոսի բյուջեին:
Նոյեմբերի 22-ին Fitch-ը իջեցրել էր Կիպրոսի սուվերեն վարկային վարկանիշը 2 կետով՝ մինչև ВВ-: Փոփոխություններն արտացոլում են մակրոտնտեսական վատացող պայմանները , հարկերի հավաքման ցածր աստիճանն ու բանկային համակարգի անկայուն վիճակը, որը պահանջում է ռեկապիտալիզացիա,- նշվում է միջազգային կորպորացիայի մամլո հաղորդագրությունում:






































