Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գագիկ Ծառուկյանն Աբովյան փողոցի վրա «Կեմպինսկի» հյուրանոց է կառուցում

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե Երևանի քաղաքապետարանի հետ դեռևս պայմանագիր չի կնքվել Աբովյան 5/5 հասցեում գտնվող իրենց պատկանող տարածքը կառուցապատելու համար: Այդ տարածքն այժմ պաստառապատված է, և այնտեղ շինարարություն չի իրականացվում:

Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե մայրաքաղաքում գտնվող և երկար ժամանակ անավարտ մնացած կիսակառույց խոշոր շինությունները աղճատում են քաղաքի տեսքը, և որ այդ շինությունների սեփականատերերին ծանուցվել է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ քաղաքապետարան` այդ կիսակառույցներն ավարտին հասցնելու հետ կապված ծրագիրը ներկայացնելու ու պայմանագիր կնքելու համար: Հակառակ պարագայում, Ն. Սարգսյանի խոսքերով, այդ անավարտ շինություններն ու դրանց տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ և ետ կվերցվեն սեփականատերերից:

Ն. Սարգսյանի ներկայացրած կիսակառույցները 10-ն են` «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս)` 9951.64 քմ, նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1, «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ` 3.0 հա, Գաֆեսճյան կենտրոն (Կասկադում), Կասկադի հետ միասին` 9.8 հա, Աբովյան 5/5 հասցեում («Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ)` 1857 քմ, «Սասնա Երկիր» ՍՊԸ, Հաղթանակ կամրջի մոտ գտնվող հողամասեր` 9000 քմ, «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերություն, Մարշալ Բաղրամյան պող. հ. 37 և հ. 39` 2750 քմ, ՙԴվին՚ հյուրանոց, Պարոնյան 40` 1.5 հա, Ավան` Աճառյան փողոցի մոտ, ՙԱլ Համռա Ռիել Իսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ՚ ընկերություն` 11 հա, կայարանամերձ հրապարակի մոտ` «Բիլդ» ՍՊԸ, 12487 քմ, և նախկին «Սևան» հյուրանոցի տարածք` «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերություն` 4000 քմ:

Սեպտեմբերի 14-ից ավելի քան 2 ամիս է անցել, բայց այդ կիսակառույցների ճակատագրերի մասին Երևանի քաղաքապետարանից դեռևս ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից նախօրեին «Առաջին լրատվական»-ին տեղեկատվություն չտվեցին, թե այս 10 ընկերություններից որոնք են ներկայացել ու պայմանագիր կնքել: Ասացին, որ Ն. Սարգսյանն առաջիկայում ասուլիս կհրավիրի ու այդ մասին տեղեկատվություն կտրամադրի:

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Ս. Առուստամյանն էլ ասաց, թե իրենք մինչև տարեվերջ դեռ պայմանագիրը չեն կնքելու: Նրա տեղեկացմամբ, Աբովյան 5/5-ում պետք է հյուրանոց կառուցվի հայտնի ՙԿեմպինսկի՚ ընկերության հետ միասին: Եվ դեռ այդ ընկերության հետ նախագծային աշխատանքները չեն ավարտել: Ս. Առուստամյանի խոսքերով, հենց այդ պատճառով են հետաձգվում նախագծային կամ կառուցապատման աշխատանքները: Իսկ «Մուլտի գրուպ» կոնցեռնը, ինչպես հայտնի է, պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, և այդ տարածքն ավելի քան 1 տարի է, ինչ հանձնված է նրան, ու շինարարությունը սկսել են, բայց չեն շարունակել: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ առանց նախագծային աշխատանքներ ունենալու` «Կեմպինսկի»-ի նման բրենդը շինարարություն սկսեր:

Ի դեպ, Երևան-Սևան ճանապարհին իրեն պատկանող «Շանգրի-լա» կազինոյի հարևանությամբ նույնպես Գ. Ծառուկյանը կառուցում է հյուրանոցային բիզնեսի համաշխարհային այդ բրենդի` «Կեմպինսկի»-ի հյուրանոց, որը լինելու է նաև զվարճանքների ու խաղատների կենտրոն և ի վիճակի է լինելու միաժամանակ սպասարկել 7 հազար այցելուի:

Գ. Ծառուկյանը հսկայական համալիր է կառուցում նաև Խանջյան փողոցին հարող այգում, որտեղ, տարբեր հրապարակումների համաձայն, բազմաթիվ հաստաբուն ծառեր են կտրել, որպեսզի այդ շենքի համար տեղ ազատեն: Այդ համալիրի կառուցապատման աշխատանքները վաղուց են սկսել, բայց երկար ժամանակ է, ինչ ավարտին չեն հասցնում: Ս. Առուստամյանը տեղեկացրեց, որ այդ համալիրի կառուցապատումն էլ կավարտեն 2013թ. առաջին կիսամյակում: Երկար ժամանակ, սակայն, այդ հսկայական շինության տարածքում շինարարություն չէր իրականացվում: Տպավորությունն այնպիսին էր, որ կառուցապատումն առժամանակ դադարեցվել է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ թերթերից մեկում հրապարակում կար, թե Գ. Ծառուկյանը մի քանի այլ օլիգարխների հետ միասին պայմանավորվել է դանդաղեցնել բիզնես-գործունեությունը, որպեսզի տապալեն իշխանությունների կողմից ծրագրված տնտեսական աճի տեմպերը: Հայտնի է, որ տնտեսական աճի կառուցվածքում մեծ տեղ է գրավում շինարարության ոլորտը: Եվ այդ ոլորտում տեղի ունեցող անկումը լուրջ ազդեցություն է ունենում ընդհանուր տնտեսական աճի վրա: Այնպես որ, չի բացառվում, որ Գ. Ծառուկյանը հենց այդ նպատակով է կասեցրել իրեն պատկանող շինարարական օբյեկտների կառուցապատումը:

Այսինքն` այդպիսով նա ցանկանում է իշխանություններին հասկացնել, որ իր գործունեությունն այնքան ծավալուն է, և ինքն այնքան հզոր է, որ եթե ցանկանա, կարող է տապալել նրանց ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում