Իրանական IRNA լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը դատապարտել է ոչ վաղ անցյալում Պակիստանի Կարաչի և Ռավալպինդի քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի շիաներ:
Ըստ Մեհմանպարաստի՝ այդպիսի հանցանքներն իրականացվել են միտումնավոր՝ նպատակ ունենալով ստեղծել և խորացնել կրոնական պառակտումը Պակիստանի քաղաքացիների շրջանում: Մեհմանպարաստը հույս է հայտնել, որ Պակիստանի պաշտոնատար անձինք կարճ ժամանակում կհայտնաբերեն ու կպատժեն այդ հանցագործություններն իրականացրածներին:









































