Սառա Ջեսիկա Փարքերն իրեն չի համարում նորաձևության մարմնացում: Նրան ավելի հարազատ է բազմազավակ մոր և հոգատար կնոջ կերպարը:
«Ես այն չեմ, ինչ կարծում են: Ես շնորհակալ եմ, երբ իմ մասին լավ են խոսում, կամ ոչ այնքան լավ, ինչն ընդունում եմ որպես սովորական բամբասանք: Ես իմ մասին այլ կարծիք ունեմ, և կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է»,- ասել է դերասանուհին:
Այնուամենայնիվ, Փարքերը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հայտնվել կարմիր գորգի վրա, կինոպրեմիերաներում, նորաձևության ցուցահանդեսներում: Սակայն Փարքերի համար ամենակարևորն իր ընտանիքն է:









































