Լոնդոնի «Չելսի»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի գլխավոր տրանսֆերային նպատակն անցած ամառվա ընթացքում Ռադամել Ֆալկաոն էր:
Սակայն, ինչպես երևում է, լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը Դի Մատեոյին հայտնել էր, որ «Չելսի»-ի՝ այս մրցաշրջանի հիմնական կազմի հարձակվողը լինելու է Ֆերնանդո Տոռեսը:
Այժմ Ռադամել Ֆալկաոյի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխությունն ավելի շատ է կասկած հարուցում, քանի որ լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնեց Ռաֆայել Բենիտեսը, որը «Լիվերպուլ»-ը մարզելու ժամանակ աշխատել է Ֆերնանդո Տոռեսի հետ:


































