ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 22-րդ Կոնգրեսինմասնակցելու համար: ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:
Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:









































