Ավստրալացի գիտնականները ստեղծել են հատուկ լուսադիոդներով ակնոց, որը օգնում է պահպանել էներգիան, պայքարել քնի խանգարումների դեմ և անհրաժեշտության դեպքում լրիվ անվնաս ուղղել մարդու ներքին ժամացույցը:
Ինչպես հայտնել է այս հայտնագործության հեղինակներից մեկը՝ հոգեբան-գիտնական Լեոն Լեքը, Re-Timer անվանումը ստացած ակնոցը լուսարձակում է փափուկ և աչքերի համար լիովին անվնաս կանաչ լույս, որը ուղեղի կողմից հասկացվում է որպես արևային: Արդյունքում տեղի է ունենում ներքին ժամացույցի ինքնատիպ խաբկանք և անհրաժեշտ ուղղությամբ մարդու ցիրկադային ռիթմի փոփոխություն:
Իր ձևով Re-Timer-ը նման է ոչ թե ակնոցի, այլ սուզորդի դիմակի, բայց առանց ապակու: Ինչպես պարզաբանել են մշակողները՝ նման ձևը նրանց դարձնում է գրեթե անտեսանելի մարդու համար: Բացի այդ դրանք հնարավոր է կրել սովորական ակնոցի հետ:
«Մեր ակնոցով դուք կարող եք զբաղվել առօրյա խնդիրներով: Օրինակ, կարդալ կամ աշխատել համակարգչով»,- նշել է Լեոն Լեքը:
Լեքի խոսքերով, որը գործընկերների հետ միասին աշխատել է այդ հրաշք ակնոցի ստեղծման վրա գրեթե 25 տարի, եթե կրեն ակնոցը առավոտյան 50 րոպե, ապա մարդ արագ կվերածվի արտույտի: Իսկ ահա այն մարդիկ, ովքեր ստիպված են երեկոյան երկար արթուն մնալ, պետք է կրեն ակնոցը երեկոյան ժամերին:








































