Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը, 2011 թվականի վերջի համեմատ, աճել է 19.4 տոկոսով՝ հասնելով 99.4 միլիարդ դոլարի:
Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները: Այդ պարտքից 22.5 միլիարդ դոլարը բաժին է ընկել ներկրման ոլորտին, ինչը 11.7 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի ավարտի հետ:







































