«Ռիվեր Փլեյթ»-ի ֆրանսիացի ռմբարկու Դավիդ Տրեզեգեն կարող է վերադառնալ Իտալիայի ազգային առաջնություն, որտեղ 10 տարի շարունակ հանդես է եկել «Յուվենթուս»-ի կազմում:
Ֆրանսիայի ազգային հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ Դավիդի ծառայություններով են հետաքրքրված իտալական 2 ակումբներ:
««Ռիվեր Փլեյթ»-ի ղեկավարները կփորձեն պահել ակումբում Տրեզեգեին, ինչի կապակցությամբ բանակցություններ են սկսել: Դավիդի ծառայություններով են հետաքրքրված նաև 2 ակումբ` Իտալիայից»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են գործակալի խոսքերը:








































