Իրանական Mehr լրատավական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի լաբորատորիաները գտնվում են սնանկության շեմին, ինչի պատճառը երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներն են: Այս մասին հայտարարել է Իրանական գիտակրթական գործակալությունը:
Չնայած Իրանի լաբորատորիաների 85-95 տոկոսը ստանդարտացված է՝ դրանք աջակցություն չեն ստանում կառավարության կողմից: Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բարդացնում են ոչ միայն անհրաժեշտ սարքավորման, այլև՝ անհրաժեշտ նյութերի ներկրումը: Լաբորատորիաները ստիպված են գործել պետության սահմանած սակագնով, և գների հնարավոր աճն ազդում է լաբորատորիաների կայուն աշխատանքի վրա:
Բարձր գների և երկրի ներկայիս տնտեսական խնդիրների հետևանքով զգալիորեն կրճատվել է լաբորատորիաների այցելուների քանակը, քանի որ նրանք չեն կարողանում կատարել անհրաժեշտ վճարումներ: Հուլիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ լաբորատոր սարքավորման գինն աճել է 70-250 տոկոսով, մինչդեռ հոկտեմբերին գնաճը կազմել է մինչև 300 տոկոս:




































