Կալիֆոռնիայի շրջանային դատարանը Apple կորպորացիային պարտավորեցրել է Samsung ընկերության իրավաբաններին տրամադրել (Apple-ը Samsung-ին մեղադրում է իր արտոնագրերի խախտման մեջ) HTC-ի հետ կնքած համաձայնագրի ամբողջական տեքստը, որի շնորհիվ կարգավորվել են Apple-ի արտոնագրային հավակնությունները HTC-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է AppleInsider.com-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը:
Samsung-ի իրավաբանների կարծիքով՝ Apple-ի և HTC-ի միջև կնքված համաձայնագրի պայմանների բացահայտումը կօգնի հարավկորեական կոնցեռնին դիմակայելու դատարանի առջև Apple-ի միջնորդությանը՝ ԱՄՆ տարածքում Samsung-ի բջջային սարքերի վաճառքի մշտական արգելքի ներմուծման մասին:
Նոյեմբերին կնքված համաձայնագիրը, որի դրույթների մի մասը գաղտնի է պահվում, նախատեսում է կողմերի միջև բոլոր դատական վեճերի դադարեցում: 10 տարի ժամկետով արտոնագրային համաձայնագիրը տարածվում է կողմերի ներկա և ապագա արտոնագրերի վրա:











































