Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Հետընտրական լարման իմիտացիա

Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում ընդդիմության նախաձեռնության կոշտ մերժմամբ Սերժ Սարգսյանն, իհարկե, փորձում է ցույց տալ իր դիրքային առավելությունը, վկայել, որ իրեն շատ վստահ է զգում և չունի ընդդիմությանը` ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» քառյակին զիջելու մտադրություն և պարտադրվածություն:

Սերժ Սարգսյանի այս քայլն ուղղված է միաժամանակ թե՛ հասարակությանը, թե՛ ընդդիմությանը` քառյակին, թե՛ իշխող համակարգին և թե՛ արտերկրի քաղաքական ազդեցիկ կենտրոններին: Վերջինների առումով Սերժ Սարգսյանը փորձում է հավաստիացնել, որ իրեն ինքնավստահ է զգում, որ տիրապետում է իրավիճակին, այսինքն` ունի բավարար իշխանություն, որպեսզի կարողանա իրեն նման կոշտ ձևով պահել: Սա, իհարկե, Սերժ Սարգսյանի համար ունի նաև որոշակի ռիսկեր, որովհետև, ի վերջո, այդ իշխանության ցուցադրումը նրան զրկելու է մանևրի հնարավորությունից կամ նվազեցնելու է այն: Այսինքն` արտաքին կենտրոնների համար նրա կամ Հայաստանում որևէ մեկի իշխանության հանգամանքը կարևոր է պարզապես Հայաստանի հետ գործ ունենալու կանխատեսելիության առումով: Իսկ այդ գործը ենթադրում է Հայաստանում որակական բարեփոխումների իրականացում, քանի որ Հայաստանը ներկայումս աշխարհաքաղաքական զարգացումներում կարևոր նշանակություն է ստանում այդ հեռանկարով` երկրի արդիականացում, որակապես այլ տնտեսական և քաղաքական միջավայրի, հասարակական համակեցության այլ արժեհամակարգի ձևավորում:

Այսինքն` երբ այսօր Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ունի անբեկանելի իշխանություն, վաղը նա այլևս չի կարողանալու արդարանալ, որ բարեփոխումները դանդաղում են, քանի որ իշխանության ներսում կան դիմադրության օջախներ, և ինքը չունի դրանք կոտրելու բավարար ուժ: Նրան կհիշեցնեն, որ ինքը բավարար ուժ ուներ քառյակի նախաձեռնությունները կոշտությամբ մերժելու համար, ուրեմն բավարար ուժ պետք է ունենա նաև բարեփոխումների համար: Սակայն Սերժ Սարգսյանի ակնկալիքը կամ հաշվարկը այստեղ ժամանակն է` հիմա ցույց տալ իշխանության լիակատար վերահսկելիություն, որպեսզի նախագահական ընտրությանը արտաքին աշխարհում չսկսվեն այլընտրանքային գործընկերոջ գործնական որոնումներ, իսկ ընտրություններից հետո վերստին գնալ մի իրավիճակի, երբ երկիշխանության տպավորություն կստեղծվի:

Այդ տեսանկյունից ամենևին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ինքը գնա հետընտրական որոշակի ցնցումների նախաձեռնության, սադրանքի կամ իմիտացիայի, որպեսզի այդ միջոցով ֆորս-մաժոր առաջացնելով` նաև փոխի իրավիճակը և իր համար բացի արտաքին քաղաքական ազդեցիկ կենտրոնների հետ նոր մանևրի, բարեփոխումների հարցում կոշտ պահանջներից խուսափելու հնարավորություններ: Այսինքն` Սերժ Սարգսյանը կարող է փորձել հետընտրական կտրվածքում կիրառել կառավարելի քաոսի տարբերակ, որը արդեն արտաքին կենտրոնների համար Հայաստանի հանդեպ լրիվ նոր խնդիրներ առաջ կբերի` կայունությունը վերականգնելու արդեն իսկ փորձված տարբերակով, երբ գլխավոր խնդիրը կհամարվի Հայաստանում ցնցումներ թույլ չտալն ու դրանք ամբողջ ռեգիոնի վրա տարածելի չդարձնելը: Հնարավոր է, որ հենց այդ լարվածության իմիտացիայի համար էլ Սերժ Սարգսյանն այսօր կոշտ և անզիջում դրսևորումներ է թույլ տալիս ընդդիմադիր համարվող քառյակի դեմ, որպեսզի նրանց մղի առավել կոշտ հակագործողությունների: Իհարկե, այդ տարբերակը Սարգսյանը կարող է աշխատեցնել այն դեպքում, երբ իսկապես ունենա իրավիճակի լիարժեք կառավարում:

Ինչ վերաբերում է հանրությանն ու իշխանական համակարգին ուղղված մեսիջներին, ապա այստեղ Սերժ Սարգսյանը խաղում է ընդդիմադիր ուժերի, այսպես ասած, «համբերության» վրա: Նա գիտի, որ նրանք ձեռնպահ են մնալու նախընտրական ռադիկալ գործողություններից, որովհետև այդ ուժերի մեջ կան շատ լուրջ տարաձայնություններ, ինչը թույլ չի տալիս արդյունավետ գործել միասնական ճակատի ձևավորման տեսանկյունից: Այսինքն` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունները չեն կարողանում լուծել ապագա իշխանության բաժանման հարցը, հետևաբար նրանք չեն կարող լիարժեք միավորվել ներկայիս իշխանությանը հեռացնելու հարցում: Ո՞վ է գալու իշխանության այդ դեպքում, ո՞ւմն է լինելու իշխանությունն այդ չորսից, ո՞վ ինչքան է ստանալու, և այլն: Այս հարցերը լուծված չեն և հազիվ թե լուծվեն նախընտրական իրավիճակում, երբ բոլորը կամ գրեթե բոլորը,- առնվազն ազդեցիկ ԲՀԿ-ն,- մյուս կողմից զուգահեռ հարաբերությունների մեջ են իշխող ՀՀԿ-ի հետ:

Միասնական լիարժեքության հարցը կարող է լուծմանը մոտ լինել այն դեպքում, երբ այս ուժերը վերջնականապես կորցնեն իշխանությունից որևէ բան ստանալու հույսը: Այսինքն` խոսքը հենց հետընտրական վիճակի մասին է, երբ նրանք կարող են որոշակիորեն հուսահատ քայլերի գնալ և դիմել ռադիկալ գործողությունների կամ սպառնալիքների: Հենց դա էլ Սերժ Սարգսյանը կօգտագործի միջազգային հանրության հետ մանևրի կամ առևտրի համար, որպեսզի հնարավորինս խուսափի առարկայական բարեփոխումներից, որոնք անկասկած ռիսկային և ցավոտ են լինելու նաև հենց իր համար: Իսկ որպեսզի այդ իրավիճակը դուրս չգա կառավարումից, Սերժ Սարգսյանը հետընտրական հնարավոր լարվածության իմիտացիոն սցենարի պարագայում կդիմի Հայաստանի քաղաքական դաշտում բազմիցս փորձված մեթոդին:

Եթե իմիտացիան սպառնա վերածվել իսկապես լուրջ հետընտրական բողոքի, ապա Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ կփորձի կաշառել առանցքային ուժերին: Իսկ նրանց զգալի մասը իր փորձով է ցույց տվել, որ շատ գործնական է նայում քաղաքականությանը, որում ամենից բարձր դասում է բիզնեսի շահերը: Իսկ բիզնեսի շահերից առաջին հերթին բխում է կայունությունը, որի պարագայում կարող է ստացվել այնպես, որ Սերժ Սարգսյանի համար կայունության ավելի հուսալի երաշխավոր կարող է ԲՀԿ-ն լինել, քան նույնիսկ ՀՀԿ-ն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում