Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դատախազական համակարգում երբեք կոռուպցիա չի եղել․ Կորյուն Փիլոյանը՝ Գևորգ Կոստանյանին

«Ես առաջարկեցի մի շարք պահանջներ՝ կաշառքի բացարձակ բացառում, պրոֆեսիոնալիզմ, աշխատասիրություն, ապաքաղաքականացում: Որևէ դատախազ, ով չի համապատասխանում այս չորս պահանջներին, իր կամքով ազատվում է աշխատանքից»,-երեկ իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր նշանակումից հետո իրականացված կադրային ջարդին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Առաջին լրատվականը» գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարիվարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանից, ով ամենաառաջիններից էր, որ Կոստանյանի նշանակումից հետո ազատվեց աշխատանքից, հետաքրքրվեց, թե ինքը այս չորս պահանջներից որի՞ն չէր համապատասպանում, որ ազատվեց աշխատանքից: «Ճիշտ հակառակը, իրենք անակնկալի էին եկել, որ ես դիմում ներկայացրի: Առաջինը ես եմ դիմում գրել և դուրս եկել, իսկ դրանից հետո բացարձակապես չեմ հետաքրքրվել, թե ով է գնացել, ով է մնացել, ով է հիմա աշխատում»,-ասաց Փիլոյանը՝ հավելելով, որ համակարգից իր դուրս գալը բացարձակապես կապ չուներ Կոստանյանի հետ իր հարաբերությունների հետ: «Կոստանյանի հետ իմ հարաբերությւոնները միշտ եղել են ջերմ, բարեկամական: Իմ կարծիքով, այդպես էլ մնացել են: Համենայնդեպս, իմ կողմից որևէ բան չի փոխվել: Ուղղակի դրանից հետո շփում չեմ ունեցել և չգիտեմ՝ իր վերաբերմունքը փոխվել է, թե չէ, նեղացել է, որ ես գնացել եմ, թե ոչ: Մենք եղել ենք բարեկամներ,և ես շարունակում եմ մնալ իր բարեկամը»:

Փիլոյանի խոսքերով, Կոստանյանի՝ դատախազներին առաջադրված պահանջները եղել են նաև Աղվան Հովսեփյանի օրոք, դրանք նորություն չեն: «Ես շատ ուրախ եմ, որ ինքը նման պահանջներ է ներկայացնում: Նախկին գլխավոր դատախազը կամ նրա նախորդը այդ նույն պահանջները ներկայացրել էր: Դա նորություն չէ: Այդ պահանջները միշտ էլ ներկայացվել են համակարգի ներկայացուցիչներին: Նույնը և մի բան էլ ավելի խստությամբդրվել է իմ աշխատած տարիներին, երբ աշխատել եմ պարոն Հովսեփյանի, Թամազյանի, Նազարյանի հետ,և բոլորն էլ այդ պահանջները դրել են»,-ասաց Փիլոյանը: Վերջինիս խոսքերով՝ եթե իրականում սերնդափոխություն էկատարվել, ապա ինքըբոլորին հաջողություն և անսխալականություն է ցանկանում:

«Ես չեմ ճանաչում այդ երիտասարդներին և չգիտեմ՝ ունեն անհրաժեշտ փորձառություն, թե ոչ: Բայց եթե երիտասարդ են, անշուշտ, դրա մեջ կա դրական բան, էնտուզիազմ կա, աշխուժություն: Եթե մի քիչ էլ փորձի պակաս լինի, ինչ է եղել, մեկ-երկու տարվա մեջ դա էլ կշտկվի: Ինչ, մենք հո չենք եկել աշխատելու մեծ փորձառությամբ: Էդ փորձառությունը ձեռք է բերվում տարիների ընթացքում: Կաշխատի, էդ հիմնարկն էլ կաշխատի: Ոչ մեկի գնալով հիմնարկ չի փակվում»:

Նախկին դատախազը նորություն չտեսավ նաև Կոստանյանի՝ համակարգից կոռուպցիայի բացարձակ բացառման հայտարարությունների մեջ:«Մեր ժամանակ ևս բացառված էր համակարգային կոռուպցիան: Պարոն Կոստանյանն ինքն էլ է աշխատել դատախազությունում, եղել է դատախազի տեղակալ, զինդատախազ: Ինչի՞, ինքը այդ ժամանակ թույլ կտար, որ կոռուպցիան համակարգային բնույթ կրեր: Ոչ մեկը թույլ չէր տա նման բան: Հանրապետության դատախազական համակարգում երբևէ կոռուպցիա չի եղել: Ես վստահ եմ, որ պարոն Կոստանյանը ճիշտ է ասում, որ հիմա էլ չկա և կբացառվի: Ես ուրախ եմ, որ լավ տրադիցիաները շարունակվում են»։

Ինչ վերաբերում է Կոստանյանի հնչեցրած մտքին, թե այլևս որևէ անմեղ մարդ պատասխանատվության չի ենթարկվի, ու ինքն անձնական պատասխանատվություն է կրում ամեն անմեղ պատժված մարդու համար, ապա Փիլոյնաի խոսքով՝ դա մի քիչ վիճելի հարց է: Իսկ Աղվան Հովսեփյանի օրոք իսկապես եղել են դեպքեր, երբ անմեղ մարդիկ են պատժվել: «Ես հիշում եմ դեպք, ով է ասում՝ չի եղել: Եղել է դեպք, որ ես հիշում եմ, նույնիսկ Աղվան Հովսեփյանը անմեղ դատապարտվածին գիրք նվիրեց՝ «ԿոմսՄոնտեՔրիստո»-ի հատորյակը նվիրեց: Այո, եղել է նման բան,և նման դեպքեր լինում են աշխարհի բոլոր երկրներում: Դատական սխալներից ոչ մի պետություն, ոչ մի հասարակություն ապահովագրված չէ: Եվ հետո, եթե կան արդարացման դատավճիռներ, դա հենց նշանակում է, որ մեղադրանքը հիմնավորված չի եղել: Արդարացման դատավճիռը հենց դրա մասին էխոսում»,-նկատեց Փիլոյանը:

Մեր դիտարկմանը, թե այդ պարագայում ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը անձնական պատասխանատվություն կրել, երաշխավորել այդպիսի դեպքերի համար, նախկին դատախազն արձագանքեց.«Ես կարծում եմ, որ հանրապետության գլխավոր դատախազը որքան էլ հրաշամանուկ լինի, չի կարող տիրապետել հանրապետությունումքննվող բոլոր գործերին, բայց անձնական պատասխանատվություն նա պարտավոր է կրել համակարգի օբյեկտիվ գործունեության համար»: Կրո՞ւմ էր այդ պատասխանատվությունը Աղվան Հովսեփյանը՝ հետաքրքրվեցիքն: «Դա միշտ է եղել: Պարոն Հովսեփյանը միշտ էլ պատասխանատու է եղել իմ գործերի համար: Ես եղել եմ նրա ենթական,և իմ ցանկացած սխալի համար նա է պատասխանատվություն կրել»,-ասաց Փիլոյանը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը չի հիշում, որ իր պատճառով անմեղ մարդ պատժված լինի, բայց հիշում է, որ դատարանում հրաժարվել է իր պաշտպանած մեղադրանքից:

Փիլոյանից հետաքրքրվեցինք նաև՝ քննչական կոմիտեի մասին օրենքի ստորագրումից հետո՞ էլ առաջարկ չի ստացել համակարգ վերադառնալու: «Անկեղծ ասած՝ ոչ, ինձ նման խնդրանքով չեն դիմել: Եվ հետո, այդ արքայազնի օրինակով պատասխանեմ, որ եթե տեսնեն, թե ես ինչպիսիդդմիկ եմ աճեցրել, ինձ հաստատ նման խնդրանքով չեն դիմի: Չգիտեմ՝ ինչ կլինի: Առաջարկ կլինի, թե ոչ, բայց ես ինքս նախաձեռնություն չեմ ցուցաբերի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում