Ջեք Լոնդոնը ծնվել է 1876թ-ի հունվարի 12-ին Սան Ֆրանցիսկոյում: Երբ նա 8 ամսական է եղել, նրա մայրն ամուսնացել է, և Ջոնը դարձել է Ջոն Գրիֆիտ Լոնդոն: Նրա ընտանիքը հարուստ չի եղել՝ դեռ աշակերտ եղած ժամանակ նա ստիպված է եղել աշխատել՝ թերթեր վաճառել: Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է պահածոների գործարանում, ձուկ է որսացել:
Այն պատճառով, որ գումար աշխատելու ամենահեշտ տարբերակը գրելն էր, նա սկսում է ամսագրում փոքրիկ պատմվածքներ հրապարակել, որոնց հիմնական ոգեշնչումը նրա սեփական տպավորություններն էին:
Ընդհանուր առմամբ Լոնդոնը գրել է ավելի քան 200 պատմվածք:











































