Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել դրա մասին:
«Մենք պետք է հաղթեինք: Առաջին կեսում բավականին պահեր ստեղծեցինք, ու եթե կարողանայինք դրանք վերածել գոլի, ապա ամեն ինչ ավարտված կլիներ, սակայն դա չստացվեց, ու մրցակիցը արձագանքեց:
Մենք այսօր մեկ միավոր վաստակեցինք, որը մեզ հնարավորություն տվեց դուրս գալ մյուս փուլ: Շատ կարևոր է, որ խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ մենք ապահովեցինք մեր տեղը մյուս փուլում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































