«Հատուկ չեմ ուսումնասիրել, թե ո՞վ ինչքան ճորտ ունի, հողակտոր ունի, բայց, որ նրանց, այո, կարելի է դասել ֆեոդալների շարքը` միանշանակ է: Եթե նրանք պաշտոնապես ճորտեր չունեն, ապա հաստատ ճորտացված մարդիկ կան, ովքեր օգտագործվում են ընտրությունների ժամանակ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե ֆեոդալներ տեսնո՞ւմ է իր գործընկերների շարքում:
Այդուհանդերձ, նա հրաժարվել է որևէ անուն նշել` ասելով. «Ինձ թվում է՝ բոլորն էլ գիտեն: Օրենքից դուրս, բիզնես ծավալող, քրեական տարրերի հետ համագործակցող պատգամավորները միանշանակ ֆեոդալականացրել են հողերը, ճորտացրել այն ժողովրդին, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ»:











































