Մայամիում տեղի ունեցած համերգի ժամանակ Մադոննայի հետ տեղի է ունեցել ինչ-որ «նորաձև հնարք» (կամ էլ դա այդպես մտածված էր, մինչև վերջ անհասկանալի մնաց). սև ժանեկազարդ ներքնազգեստը չափից ավելի խորն էր մտել երգչուհու մարմնի մեջ: «Ես ֆան-գոտում էի և տեսել եմ այն, ինչը որ պետք է տեսներ միայն գինեկոլոգը»,- հարցազրույցում նշում է մի հանդիսատես: (Ի դեպ բեմում Մադոննան քիչ էր մնում լաց լիներ, հայտնի չէ, չափից ավելի ձիգ սթրինգի, թե սեղմիրանի պատճառով:)
«Երբ տասնյակ տարիներ առաջ Մադոննան հանդես էր գալիս կոնաձև կրծկալով, նա կանացիության, սեքսուալության և իշխանության խորհրդանիշ էր, իսկ այժմ նա նման է ծերացող կնոջ, ով նպատակասլաց կերպով ուզում է ապացուցել, որ ժամանակն անզոր է իր առջև, բայց դա այդպես չէ: Մենք այևս չենք ցանկանում տեսնել նրա կուրծքը, նրա սթրինգը: Արժե, որ նա այդ կերպարները զիջի Կեշին, Նիկկի Մինաժին և Լեդի Գագային»,- հայտարարել են բրիտանական Mail Online պորտալի լրագրողները:









































