«Մարտի14» շարժումը կոչ է անում թույլ չտալ Լիբանանին Մերձավոր Արևելքում նոր հակամարտության մեջ մտնել՝ ակնհայտորեն նկատի ունենալով «Հըզբոլլահ»–ին, որն իր համերաշխությունն է հայտնել Գազայի պաղեստինցիներին:
««Մարտի14» շարժումը զգուշանում է ցանկացած սադրանքից, որը կարող է Լիբանանի հարավում նոր ճակատ բացել»,– նշվում է ընդդիմադիր դաշինքի հայտարարության մեջ:
2006 թվականին «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Լիբանանում, երկրին Իսրայելի դեմ 33-օրյա պատերազմի մեջ էր ներքաշել, որը դադարեցվել էր ՄԱԿ ԱԽ–ի 1701 բանաձևի հիման վրա:
Շարժման զգուշացումը տարածվել է երկու օր անց այն բանից հետո, երբ լիբանանյան ոստիկանությունը ականազերծել էր երկու հրթիռ, որոնք ուղղված էին Իսրայելի վրա: Հրթիռները գտնվում էին Լիբանանի հարավային Մազարատ Խալթա շրջանում:
Հիշեցնենք, որ 1701 բանաձևով նախատեսվում էր ամբողջությամբ զինաթափել «Հըզբոլլահ»–ին, ինչը գործնականում չի արվել:











































