Բրիտանացի երեխաների գրեթե կեսը ցանկանում է գիտնական դառնալ, գրում է The Telegraph հրատարակչությունը:
Մեծ Բրիտանիայի 8-18 տարեկան երեխաների հարցման ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաների 47% -ը երազում է գիտնական դառնալ. ամենատարածված ոլորտները բժշկությունը և բարձր տեխնոլոգիաներն են:
Երեխաների մեծ մասը իրենց ընտրությունը բացատրում են նրանով, որ այդ աշխատանքը իրենց կերջանկացնի: Իսկ աշխատավարձը հետաքրքրում է հարցվածների մեկ չորրորդին:
Հարցվածների 12% -ը ցանկանում է աշխատել բժշկության ոլորտում, 6% -ը պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, 4%-ը պլանավորում են բանկում աշխատել:
Հարցվածների 25%-ն ասել են, որ ընտրելու են ճշգրիտ գիտությունները 18% -ը՝ մշակույթը, 10%-ը՝ բնական գիտությունները և միայն 6%-ը՝ հումանիտար առարկաները:








































