Այսօր «Առաջին լրատվական»-ը ներկայացրել էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող մի տեսանյութ: Ճանապարհային ոստիկանության մեքենան խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները: Մեքենան ձայնային և լուսային ազդանշանները անջատած, հոծ գիծ է հատում:Նշանակվել է ծառայողական քննություն:
Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:










































