Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով բանագնաց Սայիդ Ջալիլին այսօր Թեհրանում ընդունել է Իրաքի շիաների առաջնորդ Իբրահիմ Ջաֆարիին:
Հանդիպման ժամանակ Ջալիլին հայտարարել է, որ Գազայի հատվածում ընթացող ներկայիս պատերազմը յուրօրինակ թեստ է, որն ակնհայտորեն ցույց կտա, թե ովքեր են Պաղեստինի ժողովրդի իրական համակիրները. «Թշնամիները ջանքեր գործադրեցին սունիների ու շիաների միջև պառակտում մտցնելու համար, սակայն դրանք ապարդյուն անցան»:
Գազայի հատվածի նկատմամբ Իրանի, լիբանանյան «Հըզբոլլահ»–ի, Իրաքի ու Բահրեյնի շիաների աջակցությունն ի ցույց դրեցին մուսուլմանների համախմբվածությունը»:





































