Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ այս տարի Վրաստանում առաջին անգամ չեն նշի 2003 թվականի նոյեմբերի 23-ին իրականացված «Վարդերի հեղափոխության» տարեդարձը: Այդ ժամանակ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ստիպված էր ընդդիմության ճնշման ներքո հրաժարական տալ և իր տեղը զիջել Միխեիլ Սաակաշվիլիին:
Նախագահի «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Միխեիլ Մաչավարիանին, որը հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո անցել է ընդդիմության շարքերը, հայտարարել է, որ նոյեմբերի 23-ի համար պլանավորված չէ որևէ հատուկև շքեղատես միջոցառում:
Նա հիշեցրել է, որ այդ օրը Վրաստանի հովանավոր Սուրբ Գեորգիի տոնն է, և հենց դա էլ կնշվի նոյեմբերի 23-ին: Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» ավանդաբար նշվում էր տոնական միջոցառումներով, այս կամ այն օբյեկտի բացմամբ:










































