Թել Ավիվի կենտրոնական փողոցներից մեկում ավտոբուս է պայթեցվել: Նախնական տվյալներով` կան տուժածներ: Այս մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը:
Դեպքի վայր են շարժվում շտապօգնության բրիգադներն ու ոստիկանները:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ ըստ հիմնական վարկածի՝ կատարվածն ահաբեկչություն է:









































