ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը, որի դերը մշակութային կապերի ամրապնդումը և անվտանգությունն է աշխարհի, որում տեղ չկա անհանդուրժողականության և չարի համար: Սա արդիական է ամեն հասարակության համար, առավել ևս՝ անազատության մեջ գտնվողների համար, որտեղ գոյություն ունեն սեփական հեռուստատեսություններ:
2008 թվականին մուրմաշինյան բանտում սեփական հեռուստատեսություն հիմնեց լրագրող Օլեգ Լուրյեն, այս ստուդիայում աշխատում են նրա համախոհները՝ Դենիսը և Մաքսիմը: Նրանք թարմ լուրեր, հավատքի մասին քննարկումներ և հատուկ ընտրված գեղարվեստական ֆիլմեր են հեռարձակում: Եթերի բազմազանության համար սեփական ծրագրեր են հորինել: Քարոզում են առողջ ապրելակերպը:
«Այս ամենը հեռարձակվում է տեղեկան հեռուստաստուդիայի օգնությամբ, որը անգնահատելի դեր ունի այս ամենի մեջ: Միաժամանակ, ստուդիան շատ համեստ տեսք ունի. երկու սենյակ և միայն անհրաժեշտ սարքավորումներ՝ փոքր տեսախցիկ, համակարգիչ և մոնտաժի սարքավորում»,- ասում է բանտի հոգեբան Վլադիմիր Շիպիցինը:
Ինչքան շատ գիտելիքներ, այնքան ավելի հեշտ կլինի վերադառնալ ազատ կյանքին, որի մասին բանտում գտնվողներից յուրաքանչյուրն է երազում: Այդ պատճառով էլ տեղական հեռուստատեսությունն իր վրա է վերցրել լուսավորիչի դերը: Օրինակ՝ կազմակերպում է վիկտորինաներ պատերազմի հերոսների անունների մասին, իսկ հաղթողին գիրք են նվիրում: Շատերը ամաչում են մասնակցել այս մրցույթներին, սակայն Դենիսն ու Մաքսիմը համոզում են նրանց հաղթահարել իրենց վախերը և նրանց մեջ կյանքի նկատմամբ հետաքրքրություն են առաջացնում: Նույնիսկ ճաղերի հետևում հնարավորություն կա ավելի լավը դառնալ:
Ուշ թե շուտ նրանք տուն կվերադառնան, իսկ հեռուստատեսությունը կմնա, որպեսզի բարության գաղափարը ուրիշների հասցնի. նրանք, ովքեր ընկել են, անպայման ոտքի կկանգնեն և առաջ կգնան:









































