Նոյեմբերի 20-ին, ժամը 04.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:









































