Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովն Ագրարային համալսարանում անդրադարձել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում մեկնարկած ձերբակալությունների ալիքի խնդրին.
«Ես կարող եմ շատ բան ավելացնել այն ամենին, ինչի մասին արդեն իսկ արտահայտվել են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչներ: Սակայն կարևորն այն է, որ չստեղծվի այնպիսի տպավորություն, թե արդարադատությունը կառուցված է քաղաքական հենքի վրա»:








































