Մոնղոլիան պաշտոնապես դարձել է ԵԱՀԿ 57-րդ անդամը: Այս մասին, ինչպես հաղորդվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում, հայտարարել է ԵԱՀԿ-ի ղեկավար, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը:
Գիլմորի խոսքով՝ կազմակերպությունում Մոնղոլիայի անդամակցության մասին որոշումն ընդունվել է կոնսենսուսի հիման վրա:
«Մոնղոլիան ԵԱՀԿ-ի հնագույն ասիական գործընկերն է, և մեր ջանքերին միանալու նրա ցանկությունը ընդգծում է մեր կազմակերպության աշխատանքի կարևորությունը»,- ասել է Գիլմորը:
Մոնղոլիան կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի առաջիկա հանդիպմանը, որը կանցկացվի դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում:








































