Թուրինի «Յուվենթուս»-ի ու Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Չելսի» – «Յուվենթուս» խաղի մասին, որն ավարտվեց թուրինյան թիմի խոշոր՝ 0:3 հաշվով հաղթանակով:
«Մենք հրաշալի խաղ ցույց տվեցինք թեʹ թիմային առումով, թեʹ անհատական: Մենք շատ լավ հնարավորություն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Հույս ունեմ՝ կօգտագործենք այդ շանսը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Բուֆոնը:
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի հաջորդ տուրում «Յուվենթուս»-ի մրցակիցն է Դոնեցկի «Շախտյոր»-ը:





































