Խոստովանե՞լ սեփական մեղքերը: Համաձայնե՞լ, որ սեփական արարքները, գործողությունները ճիշտ չեն եղել: Զղջումի և աղոթքի օրը (Day of Prayer and Repentance) հատուկ օր է բողոքական եկեղեցու համար: Այն նշվում է եկեղեցական տարվա վերջին կիրակիին նախորդող չորեքշաբթի օրը: Առավել տարածված է գերմանախոս երկրներում (Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա):
Այս տոնի արմատները գալիս են միջնադարյան «քավության օրերից»: Այն ժամանակ աղետների սպառնալիքով հոգևորականությունը բնակչությանը ուժեղ աղոթքի և զղջումի կոչ է արել: Ժամանակի ընթացքում այդ օրերի կրոնական բովանդակությունը կորցրել է հասարակական բնույթն ու դարձել ավելի անհատական: Քանի որ այդ ամբողջ օրը հավատացյալները պետք է ապաշխարեին, հետաձգում էին իրենց բոլոր գործերը: Որոշ երկրներում այս ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրերը:









































