Ողջույնի համաշխարհային օրը ամեն տարի տոնում են նոյեմբերի 21-ին: 1973 թ.՝ սառը պատերազմի գագաթնակետին, ողջույնների տոնը մտածել են ամերիկացի երկու եղբայրներ՝ Մայքլ և Բրայան Մաքքոմաքները՝ ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության: Օրն անհրաժեշտ է եղել որպես բողոքի նշան՝ ընդդեմ միջազգային լարվածության ուժեղացման:
«Անհրաժեշտ է հեշտ, սակայն արդյունավետ արարք»,- որոշել են եղբայրները և բարեհամբույր նամակներ են ուղարկել աշխարհի բոլոր ուղղություններով: Նրանք ոչ ոքի վզին չեն փաթաթել խաղաղության համար իրենց պայքարը, միայն խնդրել են իրենց նամակի հասցեատիրոջը ողջունել ևս նվազագույնը տասը մարդու: Այս գաղափարը աջակցություն է ստացել 180 երկրներում:









































