Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդը դեմ է քվեարկել կանանց՝ եպիսկոպոս ձեռնադրելուն։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս որոշումն ամփոփել է գաղափարի կողմնակիցների և հակառակորդների միջև բանավեճը, ինչպես նաև 12-ամյա օրենսդրական գործընթացը: Կանանց եպիսկոպոսության հարցը տևական և բուռն վեճերի թեմա էր հոգևորականության շրջանում:
Ներկա դրությամբ անգլիկան եկեղեցու ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն է:








































