Շատերը կարծում են, որ սևահերների կարիերան շատ ավելի լավ ընթացք է ունենում, քան շիկահեր աղջիկներինը: Սակայն արդյո՞ք դա այդպես է, հայտնում է puretrend.ru-ն:
Բետտի Փեյջ

Աղջկան իսկական փառք է բերել Playboy-ի համար լուսանկարվելը: Նա միշտ ինքնուրույն է դիմահարդարվել և վարսահարդարվել, ինքն է իր համար հագուստներ կարել: Նա առանձնացել է իր սև, ուղիղ մազերով:
Ավա Գարդներ

Ավա Գարդները համարվում է Հոլիվուդի ոսկեդարի իսկական աստվածուհի: Նա հեշտությամբ և առանց խղճի խայթի խլել է իրեն դուր եկած ցանկացած տղամարդու: Մեքսիկայում հանգստանալ սիրող Ավան սիրավեպ է ունեցել Հովարդ Հյուզի, Էռնեստ Հեմինգուեյի, Ֆրենկ Սինատրայի հետ:
Էլինա Բիստրիցկայա

Խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենաինտելեկտուալ, համեստ և խելացի դերասանուհիներից է: Իրեն գեղեցիկ չի համարել, երեխա ժամանակ գնահատել է միայն իր սև երկար վարսերը:
Օդրի Հեփբերն

Օդրին շատ ինտելեկտուալ, արիստոկրատ և խելացի դերասանուհի է եղել: «Նախաճաշ Տիֆանիի մոտ» և «Հռոմեկան արձակուրդ» ֆիլմերում նրա սանրվածքները դարձել են շատ սիրված և այդ ֆիլմերի թողարկումից հետո շատերն են այդպիսի սանրվածք ունեցել:
Էլիզաբեթ Թեյլոր

Քչերն են հավատացել, որ Էլիզաբեթ Թեյլորի հեքիաթային գեցեկությունը բնական է, պլաստիկ վիրահատությունների արդյունք չէ:
Նատալյա Վարլեյ

Ուսանողուհի Նինայի դերում Նատալյային մոտ 500 հավակնորդներից ընտրել էր ռեժիսորը, որին դուր էր եկել բոլոր ժամանակների ամենասեքսուալ դերասանուհիներից մեկի սանրվածքը:
Աննա Սամոխինա

Աննան համարվել է գեղեցկության չափանիշ:
Սինդի Քրոուֆորդ

C&A հավաքածուի հեղինակ Սինդիի առանձնահատկությունը խալն է շրթունքի վրա և մազերը:
Սալմա Հայեկ

Մերկապար պարող Սալաման Հոլիվուդի ամենասեքսուալ սևահերներից է:
Օդրի Տոտու

Դերասանուհու մասին աշխարհն իմացավ «Ամելի» ֆիլմից հետո:
Էնն Հետեուեյ

30-ամյա Էննն իր սև փայլուն մազերով գրեթե միշտ փայլել է էկրանին:









































