Գազայում զինված մարդիկ գնդակահարել են վեց մարդու, որոնք ենթադրաբար օգնել են իսրայելցի զինվորականներին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքին: «Նրանք բարձր տեխնոլոգիաներ և վիդեոտեխնիկա ունեն, որպեսզի ֆիքսեն զինվորականների դիրքերը»,- նշում է «Աքսա» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության համակարգում իր աղբյուրին:
Սպանվածներից մեկի դին կապված է եղել մոտոցիկլետին, որը սլացել է Գազայի գլխավոր փողոցներով:
Ավելի վաղ նախագահ Մուհամմեդ Մուրսին, ով պահպանում է հարաբերությունները հակամարտության արաբական և իսրայելական կողմերի հետ, հայտարարել էր, որ իսրայելական բանակի օպերացիան Գազայում կավարտվի երեքշաբթի.առանց զիջումների և կապիտուլյացիայի:
Նաև հաղորդվել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրում է հակամարտության դիվանագիտական կարգավորումը: Այս մասին նա հաղորդել է Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:








































