«Հոբբիթ. անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հերքել է հայտարարություններն այն մասին, որ նկարահանման հրապարակում սատկել են տասնյակ կենդանիներ։ Երեքշաբթի օրն այս մասին հաղորդել է ավստրալիական ABC ընկերությունը:
Կենդանիների իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարել են Նոր Զելանդիայում 27 կենդանիների սատկելու մասին: Մասնավորապես, ֆերմայի աշխատակից Քրիս Լանգրիջը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում երեք ձիեր լուրջ վնասվածքներ են ստացել: Ֆերմայի այլ աշխատակիցների խոսքերով՝ սատկել է վեց այծ և մի քանի հավ՝ սխալ սննդակարգի և վատ պայմանների պատճառով:
Ֆիլմի ստեղծողները հաղորդել են, որ կենդանիները նկարահանումների ժամանակ ոչ թե սատկել են, այլ լուրջ վնասվածք ստացած կենդանիներին սրսկման միջոցով սատկացրել են անասնաբույժները՝ համապատասխան կազմակերպությունների հսկողության ներքո:
Ֆիլմի պրոդյուսերների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կտրականապես հերքում են 27 կենդանիների սատկելու մասին հայտարարությունը:









































